Սոմալիում Քենիայի զորքերը 31 զինյալ են ոչնչացրել
Международные новостиՍոմալիում քենիական զորքերը ոչնչացրել են «Աշ շաբաբ» խմբավորման 31 զինյալների։
Reuters-ի փոխանցմամբ, զինյալները ոչնչացվել են Ջուբբալանդ տարածաշրջանում զինյալների երկու կայանների վրա ռեյդերի ընթացքում։ Ցամաքային ստորաբաժանումները՝ ուղղաթիռների ու հրետանու աջակցությամբ են իրականացրել գործողություն զինյալների կայանի վրա։