Երկու տարվա հակամարտության հետեւանքով Եմենը սովի շեմին է հայտնվել
Международные новостиԵմենում հակամարտության էսկալացիայի պահից երկու տարի է անցել։ Այս ժամանակահատվածում օդային հարվածները, պայթյունները, հրետանու հարվածները դարձել են եմենցիների ամենօրյա կյանքի մի մասը։ Այս մասին ասվում է Եմենում ՄԱԿ արտակարգ օգնության համակարգող Սթիվեն Օ՝ Բրայենի հայտարարության մեջ։
Երկու տարում երկրում զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում մոտ 1․5 հազար երեխա։ Նրանցից շատերը առավոտյան գնացել են դպրոց ու չեն վերադարձել։ Տասնյակ հազարավոր մարդ է վրավորվել։ Օ՝ Բրայանի հայտարարության մեջ ասվում է, որ հակամարտության հետեւանքով Եմենը հայտնվել է սովի շեմին։ 19 մլն մարդ՝ բնակչության ավելի քան երկու երրորդը, հումանիտար օգնության կարիք ունի։ 7 մլն մարդ պարենամթերքի սուր պակաս ունի, հայտնում է ՄԱԿ ռադիոն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով ծնողները երեխաներին կերակրելու համար երբեմն դիմում են ծայրահեղ քայլերի՝ օրինակ ամուսնացնում են անչափահաս աղջիկներին, իսկ տղաներն էլ միանում են զինյալների շարքերին։