10 հակաթրենդ, որ պետք է մոռանալ այս գարնանը
LifestyleԱմեն սեզոնին պոդիումը նոր թրենդներ է թելադրում։ Նորաձևության դիզայներները գնալով ավելի խենթ ու յուրօրինակ հավաքածուներ են ստեղծում, որոնց բաղադրիչներն էլ հայտնվում են մարդկանց զգեստապահարաններում։
Marketium-ը գրում է, որ ժամանակի ընթացքում նորաձևությունը փոխվում է։ Կան այնպիսի իրեր, որոնք շատ նորաձև ու ոճային էին մի քանի տարի առաջ, սակայն այժմ վատ ճաշակի խորհրդանիշ են դարձել։ Ոմանք դեռ շարունակում են օգտագործել այդ իրերը, այն ինչ այս սեզոնին դրանց մասին պետք է մոռանալ։
1. Սնիկերս կոշիկները շատ պահանջված էին վերջին երկու տարիների ընթացքում, սակայն այժմ դրանց մասին պետք է մոռանալ։ Այս կոշիկները ծանրացնում են ոտքերն ու կոպիտ տեսք են հաղորդում։

2. Գործված երկարաճիտ կոշիկների մասին արդեն բազմիցս է խոսվել։ Սակայն, գտնվում են այնպիսիները, որոնք չեն հրաժարվում դրանցից։ Եթե ցանկանում եք հագնել այս կոշիկները, ապա պատրաստ եղեք, քանի որ դրանցով ձեր կերպարը հնաոճ ու անճաշակ կդառնա։

3. Երբեմնի շատ նորաձև բարձրակրունկ, պլատֆորմայով կոշիկներն այժմ դադարել են նորաձև համարվել։ Դրանք անհարմար են, ծանրացնում են քայլվածքն ու վնասում առողջությանը։
4. Բասկան դադարել է նորաձև համարվել։ Այն ստեղծված է, որպեսզի զարդարի կիպ կիսաշրջազգեստները կամ զգեստները, սակայն այժմ նորաձև է լայն հագուստը։

5. Մինչև հատակ ձգվող կիսաշրջազգեստն այլևս նորաձև չէ, ինչպես նաև մինի կիսաշրջազգեստը։ Այս սեզոնին նորաձև է միդի չափսը, որը թաքցնում է մարմնի բոլոր թերություններն ու ընդգծում առավելությունները։

6. Ցածր գոտկատեղով ջինսերը 90-ականներից մնացած հիշողություն են։ Դրանք վաղուց նորաձև չեն։ Ինչպես նաև, գիտնականներն ապացուցել են, որ այսպիսի ջինսերը վնասակար են առողջությանը։ Դրանց փոխարինելու են եկել բարձր գոտկատեղով ջինսերը։

7. Ժամանակին զարդերի հավաքածուները շատ նորաձև էին, սակայն այժմ դա ձանձրալի է համարվում։ Այժմ նորաձև են տարբեր հավաքածուների զարդերը, որոնք ինչ որ ընդհանուր բան ունեն։

8. Պարույրաձև շարֆերը շատ վաղուց է, ինչ նորաձև չեն, սակայն փողոցում դեռ կարելի է դրանցով կանանց տեսնել։ Հավանաբար, հենց նրանք են գործել այդ շարֆերը, քանի որ դրանք վաղուց այլևս չեն վաճառվում։

9. Երբեմնի շատ նորաձև միլիրովկան կորցրել է իր հռչակը։ Այն վնասում է վարսերն ու անճաշակություն է համարվում։ Այժմ նորաձև են վարսերը ներկելու օբրե, բալայաժ, շատուշ և այլ տեխնիկաները։

10. 2017 թվականին նորաձև է միայն բնական դիմահարդարումը։ Ժամանակն է հրաժարվել ծանր դիմահարդարումից։ Որքան քիչ է դիմահարդարումն, այնքան ավելի գեղեցիկ եք։
