Վարունգով դիմակ՝ յուղոտ ու խնդրահարույց մաշկի համար
LifestyleԵթե ունեք յուղոտ ու խնդրահարույց մաշկ կամ ցանկանում եք վերացնել արևայրուքի հետքերը, ապա այս դիմակը հենց Ձեզ համար է։
Դիմակի հիմնական բաղադրիչը վարունգն է, որը հայտնի է մաշկի համար իր օգտակարություններով։ Դիմակի մեջ ներառված է նաև կիտրոն ու մեղր։
Վարունգն օգնում է մաշկը երիտասարդացնել ու բարելավել ընդհանուր տեսքը՝ այն դարձնելով փափուկ, փայլող ու առողջ։ Վարունգն ունի նաև սպիտակեցնող, խոնավեցնող հատկություններ։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝
• 1 թարմ վարունգ
• Կիտրոնի հյութ
• 1 թեյի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը
Վարունգը կեղևահանել, կտրատել ու հարել բլենդերով։ Եթե չունեք բլենդեր, ապա կարելի է անցկացնել մանր քերիչով։ Ավելացնել կիտրոնի հյութի 5-ից 8 կաթիլ, ապա մեղրը։
Պատրաստի դիմակը քսել մաքուր, չոր մաշկին բամբակով կամ ուղղակի ձեռքերով։ Պահել այն 15-20 րոպե, ապա լվացվել գոլ ջրով։
Եթե դիմակի բաղադրությունը շատ է ստացվել, ապա այն կարելի է պահել սառնարանում ու օգտագործել հաջորդ օրը ևս։
Այս դիմակը կարելի է օգտագործել ոչ միայն դեմքի մաշկի խնամքի, այլ նաև պարանոցի, կրծքավանդակի, ինչպես նաև ձեռքերի ու ոտքերի համար։