Կիսամերկ աղջիկներ եւ ձկնորսություն. Դեն Բիլզերյանն ամռանն է պատրաստվում
LifestyleՈրտեղ Դեն Բիլզերյան, այնտեղ՝ էպատաժ: Վաղուց լուրեր չկային «Պոկերի արքա», կանանց, ալկոհոլի, զենքի եւ երեկույթների կրքոտ սիրահար Բիլզերյանից:

Բայց, ահա, Instagram-ում Դենը նոր լուսանկար է հրապարակել կիսամերկ աղջիկների հետ, որոնք, կարծես, ձկնորսությամբ են զբաղված, իսկ Դենն այդ ամենը նկարահանում է:
«Շուտով ամառ է»,- լուսանկարը մակագրել է Բիլզերյանը:

Հիշեցնենք, որ հունվարի վերջ Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ մեկնել էր Կոստա Ռիկա՝ հանգստի: Քիմն այդ ժամանակ 120 հազար դոլարով վարձակալել էր Դենի 16 տեղանոց Gulfstream G4SP անձնական օդանավը:
