Ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ. Իշխան Զաքարյան
ПолитикаՔիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքն ամփոփեց նախընտրական քարոզարշավը: Մինչ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանը հայտարարեց. «Դաշինքը կառուցել է իր քարոզչությունը պարզ, թափանցիկ և հասցեական, իսկ հասցեատերը ժողովուրդն է, որի հետ «Ծառուկյան» դաշինքի անդամները հանդիպել են հանրապետության բոլոր մարզերում: Մենք չենք քարոզել ներքին թշնամանք ու ատելություն»:
Ինչպես իր խոսքում նշեց Ի. Զաքարյանը՝ ապրիլի 2-ին յուրաքանչյուրի քվեից է կախված լինելու հաջորդ իշխանության որակը: «Քարոզչությունը ցույց տվեց, որ ժողովուրդը համոզված է, որ ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ»,- եզրափակեց Իշխան Զաքարյանը: