Ավիաընկերությունը անհավանական նվեր է արել օդանավում ծնված աղջկան. լուսանկարներ
LifestyleԵրբեմն փոքրիկները այնքան են շտապում լույս աշխարհ գալ, որ այդ ուրախալի իրադարձությունը տեղի է ունենում ամենաանհավանակ վայրերում: Այդպիսի դեպք է տեղի ունեցել Հեյվեն անունով աղջկա հետ, ով ծնվել է Դուբայից Մանիլա ուղևորվող օդանավի մեջ:
Ինքնաթիռի անձնակազմը մեծ պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերել ծննդաբերության ժամանակ, իսկ ավիաընկերության ղեկավարությունը առատաձեռն նվեր է արել երեխային:
Ըստ ավիաընկերության՝ սա առաջին դեպքն է, երբ ինքնաթիռի անձնակազմը ստիպված է եղել երեխայի ծնունդ ընդունել, բայց նրանք հոյակապ գլուխ են հանել իրենց առջև դրված խնդրից: Ուղևորների թվում եղել են նաև բուժքույրեր, ովքեր արել են ամեն հնարավոր բան, որպեսզի օգնեն մայրիկին ու փոքրիկին, իսկ նրանք, ովքեր երեխաների հետ են եղել՝ կիսվել են մանկական զգեստներով և առաջին անհրաժեշտության իրերով:
Ծնվելուց գրեթե անմիջապես հետո նորաթուխ մայրիկն ու երեխան վերադարձել են իրենց նստատեղը:
Cebu Pacific Air ավիաընկերությունը որոշում է կայացրել նորածին աղջկան նվիրել մեկ միլիոն մղոն անվճար թռիչք ունենալու հնարավորություն, որը նա կարող է օգտագործել ամբողջ 108. աշխարհով մեկ շրջելու համար: Այդ նվերը հավասար է 108.000 դոլարի: Ավիամղոններից կարող է օգտնվել ինչպես փոքրիկ Հեյվենը, այնպես էլ նրա ընտանիքի բոլոր անդամները:


