Կարեն Ասլանյանը սերը վերադարձնելու մասին
Lifestyle«Ես և Րաֆֆին վաղուց ենք աշխատում իրար հետ։ Րաֆֆին հիմնականում գրում է երաժշտություն, ես` երգի խոսքեր։ «Թե արցունքս» երգը ծնվել է մեր իմպրովիզների արդյունքում։ Սիրողական մակարդակով ձայնագրեցինք այն ու մի հատված տեղադրեցինք համացանցում։ Դրական արձագանքներ ստացանք։ Մեզ գրում էին, թե երբ ենք տեղադրելու ամբողջական տարբերակը։ Այս ամենը հաշվի առնելով` որոշեցինք երգը տեսահոլովակով ներկայացնել»,– ասաց Կարենը։
Վերջինս նշեց, որ երգը կորցրած սիրո մասին է. «Թե որքանով է երգը իրական պատմություն, չեմ ցանկանա ասել, քանի որ այն անձնական է, չեմ ուզում այդ մասին խոսել։ Բայց վստահ եմ յուրաքանչյուրն այս երգի մեջ կգտնի իրեն»։
Դերասանը նշեց, որ համեստ տեսահոլովակ է սպասվում, որը համակարգչային լուծումներով է արված։ «Տեսահոլովակի հերոսուհին Էլեն Ազնավուրյանն է, որը շատ համապատասխան էր մեր ուզած կերպարին։ Նա տեսահոլովակում հայ համեստ աղջկա կերպարն է մարմնավորում»,– ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։