Չելսի Քլինթոնն ընտրությունների մասնակցելու մտադրություն չունի
Международные новости ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, հայտարարել Է, որ ընտրությունների մասնակցելու մտադրություն չունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ընտրովի պաշտոնի չեմ հավակնում»,- ասել Է Քլինթոնը Variety հանդեսին տված հարցազրույցում: «Ինձ միշտ Էլ զարմացրել են հոդվածներն այն մասին, որ ես ուր ասես առաջադրում եմ իմ թեկնածությունը՝ Կոնգրես, Սենատ, քաղաքային խորհուրդ, նախագահի պաշտոնի համար: Ինձ թվում Է, դա ինչ-որ հիստերիա Է, որովհետեւ ինձ կյանքում շատ անգամ են հարցրել այդ մասին, եւ պատասխանը երբեք չի փոխվել»,- հավելել Է 37-ամյա Չելսի Քլինթոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: