Հյուսիսային Կորեան քննարկում է ԱՄՆ-ի գործողություններին նախազգուշական հարված հասցնելու միջոցառումները
Международные новостиՀյուսիսային Կորեան քննարկում է նախազգուշական հարված հասցնելու միջոցառումները` որպես ԱՄՆ-ի սադրիչ գործողություններին հարմար պատասխան: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը` ընդգծելով, որ Հյուսիսային Կորեան դատապարտում է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները եւ Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարության դեմ նրանց մշակած հատուկ գործողությունները, հայտնում է «Սինհուան»:
ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ-ի կույր ռազմական սպառնալիքները Կորեական թերակղզին վերածել են տարածքի, որին պատերազմ է սպառնում: Եթե թերակղզում պատերազմ բռնկվի, ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի վրա, որը Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում, Կորեական թերակղզու տարածքում մեծացնում է միջուկային հակազդման եւ հատուկ գործողությունների անցկացման պոտենցիալը: