Պանիրն ազդում է ուղեղի վրա, ինչպես թմրանյութը
LifestyleՄչիգանի համալսարանի գիտնականները մի տարօրինակ փաստ են արձանագրել` պանիրը կարող է նույնպիսի ֆիզիկական կախվածություն առաջ բերել, ինչպես որ թմրանյութերը:
Սա բացատրվում է նրանով, որ կազեին անունով քիմիական տարրը հանդիպում է կաթնամթերքում եւ ազդում է ուղեղի օփիոիդային ընկալիչների վրա, որոնք պատասխանատու են թմրանյութերից ունեցած կախվածության համար, և դրանով է բացատրվում մարդկան սերը այդ սննդամթերքի նկատմամբ:
Ըստ DailyMail-ի, մարսողության ժամանակ կազեինը սկսում է բաժանվել կազոմորֆին կոչվող օփիաթների եւ փոխազդում է օփիոիդային ընկալիչների հետ, որոնք կառավարում են ցավը, եւ դրանով խթանում են ուղեղում դրանից ունեցած կախվածությունը: Կաթը շատ չնչին քանակությամբ կազեին է պարունակում, սակայն 1 կգ պանրի արտադրության համար մոտ 10 լիտր կաթ է անհրաժեշտ, այդ պատճառով պանրի մեջ կազեինի քանակն ավելի շատ է:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ յուղոտ մթերքները, նամանավանդ վերամշակված եւ յուղային հավելումներով մթերքները, նույնպես կախվածություն են առաջ բերում: Ուտելիքից կախվածություն ունեցող մարդիկ սովորաբար չեն կարողանում դիմակայել հենց այդ վերամշակված մթերքների գայթակղությանը և միշտ օգտագործում են իրենց սնդդաբաժնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: