Ղազախստանում ցուցադրվում է հայկական «Առաջնորդները»
LifestyleBravo.am-ը գրում է.
«Առաջնորդները» մարտի 27-ից ցուցադրվում է նաեւ Ղազախստանում: Հայկական սերիալային պատմության մեջ առաջին անգամ տեղական արտադրանքն ընդլայնել է դիտողների շրջանակը՝ ներկայանալով այլազգի հեռուստադիտողին: Թեմայի շուրջ զրուցել ենք սերիալի պրոդյուսեր, սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի հետ, ով նաեւ գլխավոր դերակատարներից մեկն է:
«Ղազախական հեռուստաընկերության հետ բանակցություններին ես չեմ մասնակցել: Սերիալի վաճառքով զբաղվել է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը»: Շատ ուրախ եմ, որ ստացվեց նման համագործակցություն: Առաջին դեպքն է, երբ հայկական սերիալը թարգմանվում է եւ ցուցադրվում այլ երկրում: Ցանկությունս մեծ է, որ սերիալների արտադրությունն այն որակի հասցնենք, որ կարողանանք հպարտությամբ ցուցադրել այլ երկրներում: Ուրախ կլինեմ, որ ոչ միայն իմ սերիալները, այլեւ հայկական այլ սերիալներ ունենան հաջողություն՝ ներկայանալու այլազգի հեռուստադիտողին»,-BRAVO.am-ին ասել է նա:
Շարունակությունը` այստեղ:
