ՌԴ ԱԳՆ-ն ապրիլյան պատերազմի հետ կապված հայտարարությամբ հանդես կգա
Международные новостиՌուսաստանի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության զինված ուժերի եւ Ադրբեջանի շփման գծում ապրիլյան պատերազմի հետ կապված հայտարարությամբ հանդես կգա։ Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն լայնածավալ գնահատական կտա արցախյան կարգավորման գործընթացին։
Նրա խոսքով՝ համալիր նյութերը կներկայացվեն ՌԴ ԱԳՆ կայքում։ Նա նաեւ նշել է, որ տեղեկության չի տիրապետում Մոսկվայում առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳն նախարարների կայանալիք հանդիպման վերաբերյալ։
«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու հետ կապված՝ այժմ չկա տեղեկություն , որ այդ հանդիպումը ծրագրված լինի առաջիկայում։ Եթե նման տեղեկություն հայտնվի, ես, անկասկած, դրանով կկիսվեմ ձեզ հետ։ Բայց տվյալ փուլում այն ոչ մի կերպ մեզ մոտ նշանակված չէ», — նշել է նա։