«Բավարիան» 2 խաղով կորցրեց Նոյերին
СпортԳերմանացի դարպասապահ Մանուել Նոյերն առաջիկա 2 խաղերում չի կարողանա օգնել Մյունխենի «Բավարիային», հայտնում է ակումբի կայքը:
30-ամյա դարպասապահը վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքականի կազմում մարզվելիս եւ բաց թողեց Անգլիայի հետ ընկերական խաղն ու Ադրբեջանի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը:
Առաջիկա 2 խաղերում «Բավարիան» մրցելու է «Աուգսբուրգի» ու «Հոֆենհայմի» հետ: