Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նախքան G20-ի գագաթնաժողովը. Սպիտակ տուն
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է հանդիպել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որն անցկացվելու է Համբուրգում:
Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Անտոնը: «Մենք դեռ չենք քննարկել ռուսական կառավարության հետ գագաթնաժողովի անցկացման ամսաթվերը: Մեր երկու առաջնորդները կհանդիպեն հուլիսին Մեծ քսանյակի գագաթնաժողովին , սակայն հնարավոր է, որ ավելի շուտ էլ հանդիպեն», - ասել է Թաշրամփի օգնականը:
Համբուրգում G20-ի գագաթնաժողովը նշանակված է հուլիսի 7-8-ը:
ՌԴ նախագահն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել Դոնալդ Թրմափի հետ հանդիպել Ֆինլանդիայում: