Թրամփը «շատ դժվարին» հանդիպում Է սպասում Չինաստանի ղեկավարի հետ
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի սկզբին, «շատ դժվարին» Է լինելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք այլեւս չենք կարող ունենալ հսկայական առեւտրական դեֆիցիտ եւ աշխատատեղերի կորուտներ կրել: Ամերիկյան ընկերությունները պետք Է պատրաստ լինեն քննարկել այլընտրական տարբերակներ»,- գրել Է նա:
Սի Ցզինպինի հետ Դոնալդ Թրամփի բանակցությունները, ըստ Reuters-ի տեղեկատվության, կկայանան Ֆլորիդայի Մար ա Լագո առողջարանում ապրիլի 6-7-ին:
Մարտի 19-ին Սի Ցզինպինը Պեկինում ընդունել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Հանդիպման արդյուննքների վերաբերյալ ՉԺՀ-ի նախագահը հայտարարել Է. «Դուք ասում եք, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները կարող են միայն բարեկամական լիենել: Ես իմ աջակցությունն եմ հայտնում այդ դիրքորոշմանը»: