Քիմ Քարդաշյանը վիրահատության կենթարկվի
LifestyleՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը չի դադարում զարմացնել։ Վերջերս, նա հաճախ էր խոսում հղիանալու իր ցանկության մասին, ինչպես նաև նշում էր, որ դա կարող է վտանգավոր լինել իր կյանքի ու առողջության համար։
Spletnik-ը գրում է, որ Քիմն որոշում է կայացրել։ Հեռուստաաստղը պատմել է ընտանիքի անդամներին, որ պատրաստվում է վիրահատության ենթարկվել, որպեսզի կարողանա երրորդ երեխային ունենալ։
«Ստիպված եմ վիրահատությանը համաձայնել, որպեսզի կարողանամ ինքս ծննդաբերել երեխային»,- ասել է Քիմը։
Ընտանիքի անդամներն անհանգստությամբ են ընդունել այս նորությունն, իսկ Քլոեն խնդրել է ավելի մանրամասն բացատրել։
«Հղիությունն ամեն դեպքում վտանգավոր է լինելու, սակայն այժմ հղիանալու հնարավորություն ունեմ։ Ինձ պայքար է սպասվում։ Այս վիրահատությունը վերջին բանն է, որ կարող եմ անել երեխա ունենալու համար»,- ավելացրել է Քիմը։
Հիշեցնենք, որ հեռուստաաստղն ուսումնասիրում էր նաև փոխնակ մայրության տարբերակը, սակայն իր վախերի պատճառով հրաժարվել է դրանից։
