Դոդոնը Քիշնեւում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացումը կտրականապես անընդունելի է համարել
Международные новостиՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կրկին հայտարարել է, որ կտրականապես անընդունելի է համարում Քիշնեւում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացումը։ Նրա խոսքով՝ դա կարող է բացասաբար ազդել Քիշնեւի եւ Տիրասպոլի հարաբերությունների վրա։
«Քիշնեւում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացման վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Տվյալ գործողությունը կտրականապես անընդունելի է։ Վերջին ժամանակներում զգալի առաջխաղացում ենք նկատում մերձդնեստրյան կարգավորման գործընթացում, եւ Մոլդովայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացումը կարող է բացասաբար ազդել Քիշնեւի եւ Տիրասպոլի հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա», —Facebook-ի իր էջում գրել է Դոդոնը: