Թրամփն ափսոսանք Է հայտնել, որ Ֆլինն ստիպված Է անձեռնմխելիություն խնդրել «վհուկների որսի» պայմաններում
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսանք Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Մայքլ Ֆլինն ստիպված Է իրավաբանական անձեռնմխելիության երաշխիքներ պահանջել Ռուսաստանի կառավարության հետ ենթադրվող կապերի շուրջ Կոնգրեսի անդամների առջեւ ելույթ ունենալուն համաձայնելու դիմաց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նա գրել Է Twitter սոցցանցի իր Էջում, այդ անհրաժեշտությունը թելադրված Է «վհուկների որսով», որով զբաղված են ամերիկյան ԶԼՄ-ներն ու քաղաքական ընդդիմությունը:
«Մայքլ Ֆլինն ստիպված Է անձեռնմխելիություն խնդրել, որովհետեւ դա վհուկների իսկական որս Է, որն աներեւակայելի մասշտաբներով ծավալվել Է ԶԼՄ-ների եւ դեմոկրատների կողմից»,-նշել Է պետության ղեկավարը:
Mike Flynn should ask for immunity in that this is a witch hunt (excuse for big election loss), by media & Dems, of historic proportion!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 31, 2017
Ավելի վաղ Ֆլինը որոշել Է ցուցմունքներ տալ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կապերի մասին՝ քրեական հետապնդումից անձեռնմխելիության փոխարեն: Այս մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա փաստաբան Ռոբերտ Քելներին:
Համապատասխան բանակցությունները, ինչպես նշված Է, Ֆլինը վարում Է Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) եւ Կոնգրեսի հետախուզության կոմիտեի ներկայացուցիչների հետ:
«Պաշտոնաթող գեներալն, անտարակույս, ասելու բան ունի: Եվ նա շատ Է ցանկանում տեղեկատվություն տրամադրել, եթե հանգամանքները թույլ տան»,- հայտարարել Է Քելները: Ցուցմունքներ տալու Ֆլինի պատրաստակամության մասին սկզբնապես հայտնել Էր The Wall Street Journal թերթը: Հրտարակության տեղեկատվությամբ՝ նա ՀՀԲ-ին հայտարարել Է, որ ամերիկյան ընտրությունների վրա «Ռուսաստանի ազդեցության» մասին կպատմի անձեռնմխելիության փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: