Հայ հայտնիների ստացված և չստացված կերպարները «ARMENIAN EUROPE MUSIC AWARDS PARIS 2017»-ՈՒՄ (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այս օրերին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը Փարիզում էին՝ մասնակցելու «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությանը։ Մրցանակաբաշխության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ մենք ուսումնասիրենք, թե ինչ տեսքով են հայ հայտնիները ներկայացել մրցանակաբաշխությանը, որ դիզայներներին են նախապատվությունը տվել և ում մոտ է դա ավելի լավ ստացվել:
Ստացված կերպարներ
Մենք սիրահարված ենք, ընդ որում սիրահարվում ենք ամեն անգամ, երբ տեսնում ենք Սոֆի Դևոյանին: Իսկական դիվա՝ միշտ երիտասարդ ու ոճային: Իսկ ինչպես է նա պարու՜մ: Այո, այո, այո…. Սոֆի Դևոյանն արժանացել է Հայ պարարվեստի դիցուհի մրցանակին:


Ալավերդյան քույրեր
Մեզ դուր է եկել թե՛ Անուշիկի, թե՛ Արևիկի զգեստը: Ոչ մի ավելորդ բան: Զուսպ, գեղեցիկ:



Իվետա Մուկուչյան
«Հայ փոփի դիվա» մրցանակին արժանացած Իվետա Մուկուչյանին այնքան հաճախ էինք վերջին շրջանում տեսնում բոդիներով, որ անսպասելի էր նրան տեսնել այս կերպարում: Իվետային ամեն ինչ է սազում: Զգեստի դիզայներն է Kivera Naynomis-ը :

Քրիստինե Պեպելյան
Քրիստինե Պեպելյանի զգեստները մշտապես այս տեսքն ունեն՝ այլ գույներով, կտորներով, զարդերով, բայց այս ոճի մեջ: Միգուց, երբեմն ուզում ես նորություն, թարմություն նրա կերպարում, բայց ինչ անենք, եթե նրան պեպելյանական զգեստները շատ են սազում: Զգեստի հեղինակն է Արամ Նիկոլյանը: Ի դեպ Քրիստինե Պեպելյանը արժանացավ Լիրիկական երգչուհի մրցանակին:


Արծվիկ
2017-ի Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակ Արծվիկի զգեստը մեզ դուր եկավ գույների շնորհիվ: Հայկական մրցանակաբաշխություններում նմանատպ գույներ քիչ կհանդիպես: Հայ հայտնիները այդ իմաստով խուսափում են էքսպերիմենտներից, ընտրելով փորձված կարմիրը, սևը կամ սպիտակը: Արծվիկի մոտ ստացվել է թարմ, գարնանային կերպար, մեզ դուր է գալիս։ Հագուստի հեղինակն է Արամ Նիկոլյանը:

Չստացված կերպարներ
Հռիփսիմե Հակոբյան
Տպավորություն է, թե զգեստը չեն հասցրել ավարտուն տեսքի բերել, այն մեծ է երգչուհուն և վիզուալ գիրացնում է նրան: Զգեստի հեղինակն է Մերի Ստեփանյանը:

Լիլիթ Մուրադյան
Լիլիթը մշտապես հայտնվում է մեր ստացված կերպարների շարքում, նա ոճի լավ զգացում ունի, բայց այս անգամ ինչ-որ բան չի ստացվել: Չափազանց լայն ուսեր, չափազանց լայն կիսաշրջազգետ և ոչ այնքան համապատասխան զարդեր: Լիլիթը մի քիչ կորել է այդ մեծության մեջ:

«Լավագույն ֆրանսիական կոմպոզիտոր» մրցանակին արժանացած Մարինե Գյուլումյանը մրցանակաբաշխության էր ժամանել ջինսով : Միգուցե նա ցանկանում էր տարբերվել, բայց դրա համար կարելի էր ավելի հետաքրքիր կերպար ընտրել, ոչ թե մրցանակաբաշխությանը ներկայանալ, ինչպես խանութ կգնայիր: Ի դեպ, մեզ շատ է դուր եկել Մարինեի դստեր կերպարը: