Ազնավուրը` Արշակյան քույրերի եւ հայաստանյան երգիչների մասին
LifestyleՄեծանուն երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը կարծում է, որ Հայաստանում կան տաղանդավոր արտիստներ, որոնք տարբերվում են իրենց կատարման ձեւով եւ զգացմունքայնությամբ։ Այս մասին նա հայտնել է Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում:
«Որպես օրինակ, կարող եմ նշել Ինգա եւ Անուշ Արշակյանների տաղանդը, որոնց կատարումը ես լսել եմ։ Վստահ եմ, որ շատ տաղանդավոր երգիչներ ունենք, որոնց անունները ես դեռ պետք է բացահայտեմ ինձ համար։ Նրանց համար կարեւոր մարտահրավերն իրենց արվեստը միջազգային հարթակ հասցնելն է, հայրենիքից դուրս այն ճանաչելի դարձնելը»,-ասել է 92-ամյա մաեստրոն:
Շառլ Ազնավուրը պատմել է նաեւ իր արմատների, համաշխարհային ճանաչման գաղտնիքների մասին, եւ ոչ միայն: Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ: