Քլոե Քարդաշյանը՝ կրքոտ ֆոտոշարքում
LifestyleՔիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոեն, մասնակցել է կրքոտ ֆոտոշարքի իր Good American ապրանքանիշի գովազդային արշավի շրջանակում։


Ընդ որում՝ ֆոտոշարքի լուսանկարները հայտնվել են ոչ թե Քլոեի միկրոբլոգում, այլ նրա ընկերուհու՝ մեյքափի վարպետ Ջոյս Բոնելիի Instagram- ում։

Քլոեն լուսանկարվել է լողազգեստով, ու մենք միանգամից նշենք, որ ֆիզիկական մարզումները նրա համար միանշանակ օգտակար են եղել։


Հիշեցնենք, որ օրերս նրա նախկին ամուսին, նախկին բասկետբոլիստ Լամար Օդոմը անկեղծ հարցազրույց էր տվել US Weekly պարբերականին, որում նշել էր, որ միշտ օգտագործել է թմրանյութեր, որոնք էլ հենց քայքայել են նրա ընտանեկան կյանքը, նաեւ հայտնել էր, որ միշտ դավաճանել է Քլոեին, ու նա այդ մասին իմացել է։
«Ես կարողացել եմ Քլոեից թաքցնել, որ թմրադեղ եմ օգտագործում։
Ինձ հաջողվել է թաքցնել երկու տարի, բայց հետո նա հասկացել է։ Իսկապես հիասթափված էր։ Ես ինձ միշտ վատ եմ պահել, ես կողմնակի սիրային կապեր եմ ունեցել, իսկ Քլոեն այդ ամենին դիմանում էր»,- պատմել է Լամարը։