Արևապաշտպան կրեմները չեն կանխարգելի մաշկի քաղցկեղը
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Պիտտսբուրգի համալսարանի գիտնականները զգուշացնում են հանրությունը, որ վերջիններս զգույշ լինեն, քանի որ արևից պաշտպանող կրեմները չեն կարող կանխարգելել մաշկի քաղցկեղի առաջացումը։
Այս եզրահանգման են եկել գիտնականները` իրականացնելով բազմաթիվ հետազոտությունները։ Մասնավորապես նշվում է, որ ոչ մի կոսմետիկ միջոց լիովին չի պաշտպանում մաշկը արևի վնասակար ճառագայթներից, ինչն էլ հետագայում նպաստում է մաշկի քաղցկեղի առաջացմանը։
Հետազոտություններին մասնակցել են 1500-ից ավելի մարդ, ովքեր վերջին չորս տարիների ընթացքում պարբերաբար ստուգումների էին գնում բժիշկների մոտ։ Արդյունքում պարզ դարձավ, որ կրեմները ոչ մի ձևով չեն պաշտպանում մաշկը վնասակար ճառագայթներից, այդ պատճառով էլ քաղցկեղի առաջացման հավանականությունը շատ բարձր է։