Իտալիան Նիգերին 50 մլն եվրո կհատկացնի` սահմաններին վերահսկողություն ապահովելու համար
Международные новостиԻտալիան ու Նիգերը «տեխնիկական համաձայնագիր» են ստորագրել` ապօրինի միգրացիայի դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, որի համաձայն իտալական կողմը 50 մլն եվրո կհատկացնի` որպես օգնություն աֆրիկյան պետությանը` սահմաններին վերահսկողություն ապահովելու համար: Այս մասին հաղորդում է Իտալիայի ԱԳՆ-ն:
Արտաքին գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից` մարտի 31-ին տեղի ունեցած Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի եւ Նիգերի նախագահ Մահամադու Իսուֆուի հանդիպման ժամանակ:
Ինչպես ասել է Ջենտիլոնին` Նիգերով են անցնում աֆրիկյան երկրներից ներգաղթյալների հիմնական երթուղիները, որոնք հասնում են Լիբիա, որտեղից էլ ծովով ուղղվում են Եվրոպայի հարավային ափեր, հիմականում` Իտալիա: