Միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Իրաքում և Սիրիայում ընդհանուր առմամբ 229 խաղաղ բնակիչ է զոհվել. զեկույց
Международные новостиԻրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով առնվազն 229 խաղաղ բնակիչ կարող էր զոհված լինել:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով կոալիցիայի ամենամսյա զեկույցի տվյալները, խոսքը 2014-ի օգոստոսից` ավիահարվածներն սկսելուց ի վեր մինչև 2017-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ավիահարվածների մասին է: Ինչպես նշվում է, այդ ընթացքում կոալիցիան 18 645 հարված է հասցրել:
Մինչդեռ հաղորդվում է, որ միջազգային կոալիցիան դիտարկում էր 396 մահվան դեպքի հավանականությունը խաղաղ բնակչության շրջանում: Ավելի ուշ դրանց մի մասը հերքվել է, քանի որ զեկույցը կազմողների խոսքով` առկա տեսագրություններում խաղաղ բնակիչների ուղղությամբ ավիահարվածներ չեն նկատվել: