Հանցագործության մասին հաղորդում. հարձակվել են դիտորդի վրա. «Անկախ դիտորդ»
Политика«Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգ է ստացել, որ այն պահին, երբ դաշինքը ներկայացնող դիտորդ Էդմոն Ոսկանյանը 21/28 ընտրատեղամասում մոտեցել է հանձնաժողովին եւ փորձել կանխել ընտրախախտումը, հանձնաժողովի անդամները եւ որոշ վստահված անձինք հարձակվել են նրա վրա եւ բռնությամբ դուրս հանվել տեղամասից:
«Տեղամասում ներկա այլ դիտորդներ ահազանգում են, որ տեղամասում բազմաթիվ խախտումներ կան՝ բաց քվեարկության դեպքեր, ուղղորդումներ, մի քանի հոգով քվեախցիկ մտնելու դեպքեր, այլ միջադեպեր»,-ասված է Դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։