Հաքերները կոտրել են Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը
ПолитикаՀաքերները կոտրել են Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը՝ փաստելով, որ էջը չի գործում ապրիլի 1-ից:
«Հաքերները երեկվանից կոտրել են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը, և այս պահին ոչ մի կերպ չենք կարող այն կառավարել: Քիչ առաջ փոխվել է նաև էջի գլխավոր նկարը»,- նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ քաղաքապետարանի էջի անունից մեկնաբանությունները և հրապարակումները իրենք չեն իրականացնում:
Արմենուհի Մխոյան