Գեղարքունիքի մարզում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է 67 հազար 143 ընտրող
ПолитикаԳեղարքունիքի մարզի թիվ 19, 20 21 տարածքների 155 ընտրատեղամասերում գրանցված 191 հազար 671 ընտրողներից ՀՀ ԱԺ ընտրություններին ապրիլի 2-ի ժամը 14-ի դրությամբ մասնակցել են 67 հազար 143 ընտրող:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թիվ 19,20,21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 14-ի դրությամբ թիվ 19 տարածքի 37 ընտրատեղամասերում գրանցված 57 հազար 751 ընտրողներից քվեարկել են 18 հազար 466, թիվ 20 տարածքի 62 ընտրատեղամասերում գրանցված 54 հազար 295 ընտրողներից՝ 22 հազար 518, թիվ 21 տարածքի 56 տեղամասերում գրանված 79 հազար 625 ընտրողներից՝ 26 հազար 159 ընտրող:
Թիվ 19 տարածքում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 31,98, թիվ 20 տարածքում՝ 41,47, թիվ 21 տարածքում՝ 32,85 տոկոսը: Իսկ Գեղարքունիքի մարզում քվեարկողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 35,4 տոկոս:
Նույն աղբյուրների հավաստմամբ՝ ընտրությունների ընթացքը վերահսկվում է միջազգային ու տեղական բազմաթիվ դիտորդների, լրագրողների մասնակցությամբ: Ընտրությունների ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողովները ընտրախախտումների կամ միջադեպերի մասին առայժմ ահազանգեր չեն ստացել:
Խոսրով Խլղաթյան