Թրամփն առաջվա պես հաճույք Է ստանում իր աշխատանքից
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ պաշտոնակալությունից մի քանի ամիս անց Էլ բավականություն Է ստանում իր աշխատանքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինձ իրոք դա դուր Է գալիս: Դա ինձ բավականություն Է պատճառում: Մեր գործերը հաջող են գնում»,- պատասխանել Է Թրամփը լրագրողի այն հարցին, թե ինքն առաջվա պես հաճույք ստանում Է արդյոք իր աշխատանքից:
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ԱՄՆ-ի 45-րդ նախագահն Է դարձել հունվարի 20-ին՝ հաղթելով դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: