Թուրքիայում հարձակում է իրականացվել ոստիկանների վրա
Международные новостиԹուրքիայի Մերսին նահանգի Մեզիթլի գավառում անհայտ անձինք հարձակում են իրականացրել ոստիկանական ավտոմեքենայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հարձակվողներն իրենց մեքենայից պայթուցիկ են նետել ոստիկանների ավտոմեքենայի մեջ և փախուստի դիմել: Պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ոստիկան: