Ռուս զինվորականներն ստանձնել են Հալեպի մանկատան շեֆությունը
Международные новости Սիրիայում հակամարտության կողմերի հաշտեցման կենտրոնի ռուս սպաներն ստանձնել են Հալեպի մանկատան շեֆությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այժմ մեր մանկատանը 37 որբ երեխա կա: Մենք ջանում ենք հնարավոր ամեն բան անել, որպեսզի այստեղ նրանք իրենց զգան ինչպես տանը, որպեսզի դառնան մեկ մեծ ընտանիք»,-լրագրողներին պատմել Է մանկատան տնօրեն Մուհամադ ալ Թայեբը:
Փոքրիկ սիրիացիներն այսպիսի մանկատներում են հայտնվում, եթե ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են նրանց բոլոր ազգականները: «Ոմանց մենք պարզապես վերցրել են փողոցից: Ջանում ենք փոխարինել նրանց ծնողներին: Շատ երեխաների հոգեբանի օգնություն Է հարկավոր. նրանք չափազանց շատ բան են վերապրել, տեսել են պատերազմի ողջ սարսափը»,-ասել Է մանկատար դաստիարակ Բայան Լաժինին:
Նա նշել Է, որ նախքան պատերազմը Հալեպում մանկատներ չկային. եթե երեխայի ծնողները մահանում Էին, ապա միշտ գտնվում Էր մեկը, որը նրան որդեգրում Էր: Բայց այժմ քաղաքում բազմաթիվ անտուն երեխաներ կան: Մանկատունը գոոծում Է քաղաքացիների նվիրատվությունների շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: