Կանաչ թեյի «սուպեր» ունակությունները
LifestyleԸստ մասնագետների՝ կանաչ թեյը ամենաառողջարար տաք ըմպելիքն է համարվում:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն նաև լավ է հիշողության համար:
Գիտնականները պնդում են, որ կանաչ թեյը զարգացնում է մի շարք գործառույթներ՝ հատկապես աշխատանքային հիշողությունը:
Նոր հետազոտության համաձայն՝ կանաչ թեյը կարող է նաև օգտակար լինել հոգեկան խանգարումների բուժման ժամանակ:
Կանաչ թեյի հյութն ուժեղացնում է գլխուղեղի արդյունավետ փոխկապակցվածությունը:
Կանաչ թեյն օգտակար է հոգեկան տարբեր խանգարումների ընթացքում առաջացած հիշողության կորստի բուժման նպատակով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: