Ի՞նչ սկզբունքներով են ընտրվել «Stand Up» հումորային նախագծի մասնակիցները. Մանրամասնում է պրոդյուսեր Սարգիս Մնոյանը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում ապրիլի 7-ից կմեկնարկի «Stand Up» հումորային նախագծի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 հաղորդումից։
Life.panorama.am-ը նոր նախագծի մանրամասների մասին է խոսել պրոդյուսեր Սարգիս Մնոյանի հետ:
«Որպես պրոդյուսեր եւ մարդ՝ մեծ հետաքրքրություն ունեմ «Stand Up»-ի նկատմամբ եւ հենց այդ հետաքրքրությունն ու սերը բերեց այն մտքին, որ նման նախագիծ իրականացնենք: Իհարկե, սա նաեւ մարտահրավեր եմ համարում այն կարծիքների դեմ, ըստ որոնց՝ նման նախագիծ դժվար ու անհնար է իրականացնել: Բնականաբար, դժվարություններ կան, քանի որ այն ծավալուն նախագիծ է, բայց ցանկության եւ ճիշտ ուժերի կենտրոնացման դեպքում, ամեն բան էլ հնարավոր է: «Stand Up» հումորային նախագծի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռ մեկ տարի առաջ, մենք հրավիրեցինք այս ժանրում փորձ ունեցող շատ երիտասարդների: Դրանից հետո նկարահանվեց առաջին փորձնական հաղորդումը, ապա հեռուստաընկերության կողմից հավանության արժանանալուց հետո, ավելի կենտրոնացած սկսեցինք աշխատել, փորձաշրջաններ անցկացնել, եւ արդեն օրեր անց, այն եթերում կլինի: «Stand Up»-ը կհեռարձակվի ամեն ուրբաթ՝ ժամը 22:00-ին», - պատմեց պրոդյուսերը:
Շարունակությունը` այստեղ: