Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում. նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ
Международные новостиՊայթյուն Է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» կայարանի գնացքի վագոնում: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել Է, որ նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ:
«Ամենաառաջին նախնական տեղեկատվության համաձայն, պայթյունի զոհ Է դարձել տասը մարդ, կան վիրավորներ»,-ասել Է աղբյուրը, նշելով, որ տուժածների ստույգ թիվը ճշտվում Է:
Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները եւ իրավապահ մարմինների աշխատակիցները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված Է Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի մասին, ինչը հաստատել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, նախագահին զեկուցվել Է այդ մասին»,-ասել Է նա:
Պայթյունից հետո փակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի յոթ կայարաններ, ինչի մասին ասված Է մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ:
«Փակվել են «Պարկ Պոբեդի», «Էլեկտրոսիլա», «Մոսկովսկիե վորոտա», «Ֆրունզենսկայա», «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ», «Սեննայա պլոշչադ», «Գոստինիյ դվոր» կայարանների մուտքերը եւ ելքերը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Պետերբուրգի մետրոյի կայարանից, որտեղ տեղի Է ունեցել պայթյունը, կատարվում Է տարհանում, այդ թվում՝ թունելից: