Պետերբուրգի մետրոյում պայթյունից բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ
Международные новостиՍանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունից ավելի քան երկու տասնյակ տուժածների տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ:
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Պետերբուրգի առողջապահության կոմիտեի մամուլի ծառայությունում:
«Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում հոսպիտալացվել Է 25 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա հոսպիտալացվել Է Ռաուխֆուսի անվան մանկական քաղաքային հիվանդանոցում»,-նշել են ծառայությունում, հավելելով, որ տուժածների վիճակը ճշտվում Է:
Ապրիլի 3-ին ավելի վաղ պայթյուն Է տեղի ունեցել մետրոյի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում: Գործել Է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը, հնարավոր Է, հանդերձված Էր խոցող տարրերով:
Պայթյունի հզորությունը կազմել Է 200-300 գրամ տրոտիլային համարժեքով: Ռումբը դրված Է եղել վագոնում: Պայթյունի հետեւանքով, ըստ նախնական տվալների, զոհվել Է 10 մարդ, վիրավորվել Է ավելի քան 50 հոգի: