Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


ԿԸՀ-ն մանդատների թիվը կհստակեցնի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո

Политика

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վաղ է համարում ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան անցնող քաղաքական ուժերի միջև մանդատների բաշխման մասին խոսելը: Ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրությունների արդյունքներն այս պահին նախնական են, իսկ Ընտրական օրենսգիրքը նախնական տվյալներով մանդատների թիվ չի ամփոփում:

«Սրանք նախնական տվյալներ են, որոնք դեռևս ստացված են էլեկտրոնային եղանակով: Այսինքն, տեղամասային ընտրական հանձնաժողովներից արձանագրությունները բերվում են տարածքային ընտրական հանձնաժողովներ, մուտք են արվում այդ տվյալները համակարգիչներ, դրանք ստացվում են էլեկտրոնային եղանակով:

Հետո արդեն մենք կստանանք թղթային արձանագրությունները, կկատարվի ուսումնասիրություն, եթե կլինեն դիմումներ բողոքներ նաև դրանց  ընթացքում կայացված որոշումները կառնվեն և այդ ամբողջի համագումարում տեղի կունենա ընտրության արդյունքների ամփոփումը»,- նշեց Մուկուչյանը` հավելելով, որ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը տեղի կունենա առաջիկա կիրակի` ապրիլի 9-ին:

Անդրադառնալով ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հավանականության վերաբերյալ հարցին: ՀՀ ԿԸՀ  նախագահն ընդգծեց, որ ընտրությունների երկրորդ փուլ անցկացվում է այն դեպքում, երբ մանդատների բաշխմանը մասնակցող կուսակցություններից որևէ  մեկը չի ստացել 50 տոկոսից  ավելի մանդատ և չի ձևավորվում կոալիցիա:

Չնայած այն հանգամանքին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խորհրդարան անցնող քաղաքական ուժերին բաժին հասնող մանդատների թվի մասին խոսելը վաղ է համարում` Ընտրական օրենսգրքի կարգավորումների հիման վրա կարելի է նախնական եզրահանգումներ անել:

Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է ընտրությունների արդյունքներով մանդատների բաշխման կարգը:  Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկն երի ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

Մինչև 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին: Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջև: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների մնացած մասը տրվում է կուսակցության (կուսակցությունների դաշինի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:

Համադրելով Ընտրական օրենսգրքի կարգավորումը և ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները` կարելի է նախնական եզրահանգումներ անել քաղաքական ուժերին հասանելիք մանդատների թվի վերաբերյալ: Ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան անցնում են «Ելք» դաշինքը` 122 հազար 049 ձայն, «Ծառուկյան» դաշինքը` 428 հազար 965, ՀՀԿ-ն` 771 հազար 247 ձայն և ՀՅԴ-ն` 103  հազար 173 ձայն: Այդ ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարը 1 միլիոն 425 հազար 445 է:  Ընտրական օրենսգրքի կարգավորման համաձայն` 4 քաղաքական ո ւժերի անհատապես ստացած ձայները պետք է բազմապատկել 101-ով և բաժանել 1 մլն 425 հազար 445-ի, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե որ ուժն ինչքան մանդատ է ստանում:

Պարզ հաշվարկի արդյունքում (առանց մնացորդային ձայների հաշվարկի) ստացվում է, որ ՀՀԿ-ն ստանալու է 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30 մանդատ, «Ելք» դաշինքը` 9 մանդատ, իսկ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: 

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”