Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նորընտիր նախագահին
ПолитикаՆախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը Սերբիայի նորընտիր նախագահ Վուչիչին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում:
Ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը խարսխված է պատմամշակութային ընդհանրությունների վրա, որոնք ամուր հենք են ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման համար, Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում: