Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական գործընկերությունը համագործակցության օրինակելի մոդել է. ՀՀ ԱԳ նախարար

Политика

 ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդված է հրապարակել Ռուսաստանի հեղինակավոր  «Независимая газета»-թերթում՝ «Հայաստան և Ռուսաստան. դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակ» վերտառությամբ։ 

Ներկայացնում ենք հոդվածի՝ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության թարգմանությունն ամբողջությամբ։

«Այսօր նշվում է կարևոր տարեդարձ. 25 տարի առաջ` 1992թ. ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Մենք` իմ ռուսաստանցի գործընկեր և բարեկամ Սերգեյ Լավրովի հետ, փետրվարին Մոսկվայում բացեցինք արխիվային փաստաթղթերի լուսանկարչական ցուցահանդես՝ առաջինը այս կարևոր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում: 

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց ժամանակի փորձությունն անցած մեր եղբայրական ժողովուրդների և պետությունների դարավոր հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ:

Մենք, եթե կարելի է այդպես ասել, երբեք չենք եղել բարիկադների տարբեր կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, մեր պապերը մեկ անգամ չէ, որ միասին պատերազմել են բազմաթիվ ռազմաճակատներում: Մեծ Հայրենական պատերազմի ծանր փորձությունները տվել են հրամանատարների աստղաբույլ` հայազգի 4 մարշալ, 60 գեներալ: 103 հայեր արժանացել են հերոսի բարձրագույն կոչման: Մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի, ադմիրալ Իսակովի անունները հպարտության առարկա են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Սակայն ոչ միայն զինվորականներն ու զորավարներն են մեր ընդհանուր հպարտությունը, այլև բազմաթիվ պետական, գիտական և մշակութային գործիչներ: Ո՞վ չգիտե նկարիչ Այվազովսկուն, կոմպոզիտորներ Խաչատուրյանին, Բաբաջանյանին, աստզագետ-ֆիզիկոս Համբարձումյանին, ավիակոնստրուկտոր Միկոյանին կամ գիտնական Հովհաննիսյանին, ում անունով վերջերս Մենդելեևի աղյուսակում տարր անվանակոչեցին, և շատ այլոց: 

Մեր ժողովուրդներին իրար հետ կապող բազմաթիվ ամուր թելերը կազմում են այն կուռ հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ հարաբերություններ ը: 

Այսօր հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական գործընկերությունը հանդիսանում է համագործակցության օրինակելի մոդել` հետխորհրդային տարածքում ամենահաջողվածներից և ամենաարդյունավետներից մեկը:

Մեր երկրների միջև գոյություն ունի հարուստ իրավապայմանագրային դաշտ` Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր, դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, ստորագրվել է ավելի քան 200 պայամանագիր և համաձայնագիր:

Մեր հարաբերությունների ծավալն ու խորությունն ինքնին խոսուն է:

Ամենաբարձր մակարդակով պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն:

Վերջին 10 տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարների միջև կայացել է մոտ 100 հանդիպում: Այս ցուցանիշը տպավորիչ է, թեև բնական է դաշնակից երկրների համար:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև իրականացվում է արդյունավետ համակարգում, կառուցողական փոխգործակցություն է ծավալվում ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Առկա է սերտ փոխգործակցություն անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:&nbs p;

Ակտիվորեն համագործակցում են երկու երկրների կառավարությունները, խորհրդարանները և տարբեր գերատեսչությունները:

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը, հայկական արտադրության արտահանման շուկան: Ռուսական ներդրումները գերազանցում են 3 մլրդ ԱՄՆ դոլարը, Հայաստանում գործում են 2000-ից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Հաջող համագործակցություն է ծավալվում էներգետիկ, այդ թվում՝ ատոմային ոլորտում, տրանսպորտի, հանքարդյունաբերության, ինովացիոն տեխնոլոգիաների և այլ բնագավառներում: Ս տորագրված է Տնտեսական համագործակցության մինչև 2020թ. երկարաժամակետ ծրագիրը, ինչը վկայում է մեր տնտեսական հարարաբերությունների հեռանկարային, բացառիկ բնույթի մասին: Տնտեսական համագործակցության համար հավելյալ հնարավորություններ բացեց նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալը:

Զարգանում են ամուր գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի 70 սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև, կանոնավոր կերպով անցկացվում են միջտարածաշրջանային ֆորումներ, ստորագրվել է ապակենտրոնացված համագործակցության հեռանկարային ծրագիր 2016-2021 թվականների համար: Մենք արժանի ուշադրություն ենք դարձնում համագործակցությանը հումանիար ոլորտում, այդ թվում` այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մշակույթը, գիտությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը:

Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կրթական կապերին: Հայաստանում գործում է Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ, գործում են նաև ռուսաստանյան այլ բուհերի մասնաճյուղեր, Սլավոնական համալսարանը, որտեղ կրթություն են ստանում ավելի քան 4 հազար ուսանող: Ռուսաստանյան բուհերում կրթություն են ստանում ավելի քան 5,5 հազար Հայաստանի քաղաքացինե ր:

Ռուսաստանյան հեռուստաալիքները հասանելի են Հայաստանի բոլոր բնակավայրերում: Հրատարակվում են թերթեր ռուսերեն լեզվով, զանգվածային լրատվական միջոցների մեծ մասը իրենց կայքերում ունեն ռուսերեն տարբերակներ: Սա կարևոր է մեր ժողովուրդների միջև հոգևոր, մշակութային սերտ հարաբերություններն ամրապնդելու համար, իսկ մենք շարունակում ենք մեծ ուշադրություն հատկացնել այս ոլորտին: 

Մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ահռելի ներդրում ունի հայկական հոծ համայնքը Ռուսաստանում: Ռուսիայում հայերի ներկայության մասին հիշատակումները թվագրվում են XI դարով, իսկ Հայ առաքելական եկեղեցու Ռուսական և Նորնախիջևանյան թեմերը հիմնադրվել են ուղիղ 300 տարի առաջ:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսատանի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվեց զինադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Սա կողմերին հնարավորություն տվեց անցում կատարելու հակամարտության քաղաքական կարգավորման փուլ: Չնայած համաձայնագրի իրականացումը խափանելու ադրբեջանական կողմի շարունակական ջանքերին, այդ թվում` անցյալ տարվա ապրիլին նախաձեռնված լայնամասշտաբ ռազմական գործողություններին` Հայաստանը Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ միասին շարունակում է ջանքեր գործադրել` ուղղված իրավիճակի կայունացմանը, բանակցային գործընթացն առաջ մղելու համար պայմաններ ստեղծելուն` հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով:

Ս.թ. մարտին ՀՀ Նախագահի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքնե րի հիման վրա ընդունված համատեղ հայտարարության մեջ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը, արձանագրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակությունը, երկուստեք մտադրություն արտահայտեցին առավել զարգացնել դաշնակցային հարաբերությունները, ինչը համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի առանցքային շահերին և ձգտումներին»:

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”