Դատախազությունը Հարավային Կորեայի նախկին նախագահի նոր հարցաքննություն Է անցկացրել
Международные новостиՀարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի նոր հարցաքննություն են անցկացրել, որն առաջինն Է դարձել անցած շաբաթ նրա ձերբակալումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտնել Է հսկիչ գերատեսչությունը: «Քննիչներն այցելել են Սեուլի հարավում գտնվող ժամանակավոր մեկուսարան, որտեղ գտնվում Է Պակ Կըն Հեն»,- ասված Է հակիրճ մամուլի տեղեկագրում:
Ռյոնհապ գործակալության տվյալներով՝ սպասվում Է, որ 13 հոդվածներով պաշտոնական մեղադրանքները Պակ Կըն Հեին կառաջադրվեն ապրիլի կեսին:
Պակ Կըն Հեն ձերբակալվել Է այն բանից հետո, երբ Սեուլի դատարանը մարտի 30-ին թույլատրեց նրան կալանավորել կաշառակերության, իշխանության չարաշահման եւ կողմնակի անձի՝ Չխվե Սուն Սիլին, գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքներով: «Դատարանն ընդունեց նրան ձերբակալելու անհրաժեշտությունը, քանի որ բավարար հիմքեր կան մեղադրանքներ ներկայացնելու համար, ինչպես նաեւ երկյուղներ, որ հանցանշանները կարող են ոչնչացվել»,- հայտարարել Է դատավորը:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ Է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ Է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել Է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում Է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում Է, որ Պակ Կըն Հեն ներքաշված Է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: