Պետերբուրգում եռօրյա սուգ Է հայտարարված մետրոյում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին
Международные новости Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կարգադրությամբ ապրիլի 4-ից քաղաքում հայտարարվում Է եռօրյա սուգ: Գեորգի Պոլտավչենկոն դիմել Է Նեւայի ափի քաղաքի բնակիչներին՝ այդ օրերին զվարճալի միջոցառումներ չանցկացնելու, իսկ հեռուստա- եւ ռադիոընկերություններին՝ ժամանցային ծրագրերի ցուցադրումից ձեռնպահ մնալու խնդրանքով»,- հայտնել են Պետերբուրգի վարչակազմի մամուլի ծառայությունում:
Ապրիլի 3-ին վագոնում պայթյուն Է տեղի ունեցել Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում: Ավելի ուշ «Պլոշչադ վոստանիա» կայարանում հայտնաբերվել եւ վնասազերծվել Է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկ սարքը կարող Էր գործողության մեջ դնել 23-ամյա մի միջինասիացի, որը կապված Է Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական խմբավորումների հետ:
Նախնական տվյալներով՝ զոհվել Է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել Է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում Է պատահարի նաեւ այլ վարկածներ: