Թուրքիայի ՌԾՈւ-ի հրամանատարը Նովոռոսիյսկում այցելել Է «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ
Международные новостиԹուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Վեյսելե Քոսելեն Նովոռոսիյսկում այցելել Է ՌԴ սեւծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է նավատորմի ներկայացուցիչ Վյաչեսլավ Տրուխաչովը:
«Սեւծովյան նավատորմի հրամանատար ծովակալ Ալեքսանդր Վիտկոյի ուղեկցությամբ թուրք ծովակալը դիտել Է նավը, ծանոթացել նրա տեխնիկական բնութագրերին ու սպառազինությանը»,-պատմել Է Տրուխաչովը, հավելելով, որ Քոսելեն շնորհակալություն Է հայտնել անձնակազմին ջերմ ընդունելության համար:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Թուրքիայի ռազմածովային ուժերի մարտանավերի ջոկատը ոչ պաշտոնական այցով ժամանել Է Նովոռոսիյսկ: Դրանց թվում են «Բարբարոս» ֆրեգատը եւ «Բյուկադա» կորվետը:
«Նավերը ռուսական նավահանգիստ են մտել Թուրքիայի ՌԾՈւ-ի «Ծովային աստղ» ամենամյա ռազմածովային վարժանքներին մասնակցելուց հետո: Թուրքիայի ՌԾՈւ-ի նավերի ջոկատին Նովոսիբիրսկում դիմավորել Է Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի 1-ին կարգի կապիտան Օլեգ Շաստովը:
Պլանավորվում Է, որը «Բարբարոս» ֆրեգատի եւ «Բյուկադա» կորվետի այցը կտեւի մինչեւ ապրիլի 5-ը: