Նոր բյութի թրենդ․ շրթներկ ամեն ինչի փոխարեն
LifestyleԱմբողջ աշխարհում պրոֆեսիոնալ դիմահարդարները փորձում են ամեն օր ինչ որ նոր թրենդ ստեղծել։ Այս անգամ make-up-ի մասնագետները բնական դիմահարդարում ստանալու նոր հնարք են հորինել։ Պարզապես ձեր կոսմետիկայի զգալի հատվածը փոխարինեք սովորական շրթներկով։
Tochka-ն գրում է, որ այս հնարքն արդեն օգտագործում են նորաձևության տարբեր ցուցադրությունների ժամանակ։ Սա ավելի բնական տեսք ունենալու տարբերակ է, որը շատ հեշտ է օգտագործել։ Շրթներկի միջոցով կարող եք բնական կարմրություն հաղորդել այտերին, ինչպես նաև օգտագործել որպես ստվերաներկ ու քսել կոպերի հատվածին։
Ահա, թե ինչ տեսք ունեն այն մոդելները, որոնք օգտագործել են այս բյութի հնարքը։



