Նոր անուն հայկական շոու բիզնեսում. Նոնա Համբարյանը՝ նոր տեսահոլովակի և ապագա գործունեության մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հայկական շոու բիզնեսը նոր անուն ունի՝ Նոնա Համբարյան: Երիտասարդ երգչուհին օրերս ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը, որը նկարահանել է իր հեղինակային «Don’t Lose Your Faith» երգի հիման վրա:
Life.panorama.am-ի հետ զրույցում Նոնան պատմեց, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել այս ասպարեզ մուտք գործել որակյալ աշխատանքով, այդ իսկ պատճառով էլ Հայաստանում երգը բարձրակարգ մասնագետների օգնությամբ ձայնագրելուց հետո որոշել է երգի Mastering-ի համար դիմել եվրոպացի մասնագետների.
««Don’t Lose Your Faith» երգի Mastering-ն իրականացվել է Շվեդիաaյում՝ հայտնի «Monster Lab Audio» կազմակերպության կողմից, մասնավորապես՝ «Mastering Engineer Eric Broyhill»-ի կողմից, ով աշխատում է բազմաթիվ աշխարհահռչակ աստղերի հետ:
Տեսահոլովակն էլ որոշեցինք նկարահանել Մոսկվայում ու վստահել FD Prodaction-ին: Մենք ցանկություն ունեինք տեսահոլովակը չծանրացնել ավելորդ սյուժետային գծերով, ուզում էինք, որ այն լիներ մինիմալիստական լուծումներով: Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հորեղբորս՝ Ռուբեն Շահբազյանցին, ում օգնությամբ նկարահանեցինք տեսահոլովակս, նաեւ եղբորս՝ Գարիկ Համբարյանին, ով զբաղվում է իմ պրոդյուսինգով եւ ամեն հարցում կողքիս է»,- նշեց երգչուհին:
Շարունակությունը՝ այստեղ: