Վրաստանում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը պաշտպանում Է հարցվածների 53 տոկոսը. IRI
Международные новости Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հրապարակված հարցման տվյալների համաձայն՝ Վրաստանում հարցվածների 76 տոկոսն այն կարծիքին Է, որ երկիրը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, վրաց-ռուսական հարաբերությունները դրական Է գնահատում 11 տոկոսը, իսկ 12 տոկոսը՝ ոչ լավ, ոչ վատ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Հարցման մասնակիցների 53 տոկոսը լիովին պաշտպանում Է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը, իսկ 10 տոկոսը դեմ Է դրան:
Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանի հետ Վրաստանի կառավարության հարաբերությունները շատ դրական Է գնահատում հարցվածների 15 տոկոսը, շատ վատ՝ 11 տոկոսը:
Միաջազգային հանրապետական ինստիտուտն ապրիլի 4-ին հրապարակել Է սոցիալական հարցման արդյունքները, որն անցկացվել Է ամբողջ երկրում (բացառությամբ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի): Հարցերը, մասնավորապես, վերաբերել են Եվրամիությանը երկրի անդամակցությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ բնակչության քաղաքական նախապատվություններին:
IRI-ն հարցումն անցկացրել Է 2017 թվականի փետրվարի 22-ից մինչեւ մարտի 8-ը: Դրան մասնակցել են Վրաստանի ընտրական իրավունք ունեցող 1501 մշտական բնակիչներ: Հարցման անճշտությունը կազմել Է 2,5 տոկոս: