Ավելի քան կես միլիոն ամերիկացիներ Թրամփի կնոջից պահանջում են Վաշինգտոն տեղափոխվել
Международные новостиԱվելի քան 500 հազար մարդ է միացել ստորագրահավաքին, որն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից պահանջում է Վաշինգտոն տեղափոխվել, քանի որ Նյու Յորքի Trump Tower երկնաքերում նրա բնակության ծախսերը թանկ են նստում հարկատուների վրա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մելանյա Թրամփին ստիպել Սպիտակ տուն տեղափոխվել կամ ինքնուրույն վճարել սեփական ծախսերը» ստորագրահավաքը հրապարակվել է Change.org կայքում: Ներկայում դրան շուրջ 515 հազար մարդ է միացել:
«Ամերիկյան հարկատուները չարդարացված գումարներ են վճարում Նյու Յորքում գտնվող Trump Tower երկնաքերում առաջին տիկնոջ բնակության համար: Ինչ վերաբերում է ազգային պարտքի կրճատմանը, այդ ծախսերը դրական չեն պետության համար եւ պետք է չֆինանսավորվեն»,- ասված է ստորագրահավաքի տեքստում: