Ավելի քան կես միլիոն ամերիկացիներ Թրամփի կնոջից պահանջում են տեղափոխվել Վաշինգտոն
Международные новостиԱրդեն ավելի քան 500 հազար մարդ Է ստորագրել այն հանրագիրը, որն ԱՄՆ-ի նախագահի կնոջը՝ Մելանյա Թրամփին, հորդորում Է տեղափոխվել Վաշինգտոն, քանի որ Նյու Յորքի Trump Tower երկնաքերում նրա ապրելու ծախսերը շատ թանկ են նստում հարկատուների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մելանյա Թրամփին հարկադրել մնալու Սիտակ տանը կամ ծախսերը վճարելու ինքնուրույն» վերնագրով հանրագիրը հրապարակվել Է Change.org կայքում: Այս պահին այն ստորագրել Է շուրջ 515 հազար մարդ:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ ԱՄՆ-ի նախագահի կինը որոշել Է մնալ Նյու Յորքում՝ Սպիտակ տուն Թրամփի մեկնելուց հետո: Դա կապված Է այն բանի հետ, որ նրանց 10-ամյա որդին՝ Բերոնը, մինչեւ ուսումնական տարվա վերջը պետք Է սովորի Նյու Յորքում:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Նյու Յորքում Թրամփի ընտանիքի անվտանգության ապահովումն օրական քաղաքի ոստիկանական վարչության վրա նստում Է 127-ից մինչեւ 146 հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: