Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном FT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретов Иран начал экспорт нефти после прекращения американской блокады В реке Памбак обнаружено тело 7-летней девочки Россельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе


«Հպարտ եմ, որ ինձանով ուրախանալու առիթ եմ տվել բոլոր հայերին». «Лучше всех!» նախագծի մասնակից, 9-ամյա Արսեն Մանուչարյան

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Մի քանի շաբաթ առաջ ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող «Лучше всех!» հեռուստաշոուի ժամանակ ելույթ ունեցած մեր հրաշամանուկ Արսեն Մանուչարյանին շատերը կհիշեն: Տաղանդավոր տղան այնպես էր տպավորել Գալկինին, որ նա չէր կարողանում թաքցնել իր հիացմունքը:

BlogNews.am-ն այսօր բացառիկ հարցազրույց է ունեցել մի քանի օրով հայրենիքում գտնվող 9-ամյա Արսենի ու նրա քրոջ հետ, պարզել նրա մասին ամեն ինչ, և իհարկե, հրաշալի ֆոտոշարք արել նրա հետ:

   

- Արսեն, կպատմե՞ս՝ ինչպես հայտնվեցիր Գալկինի հաղորդմանը։

- Հայրիկս է հայտը ներկայացրել, հետո հրավիրել են նախնական քաստինգի, ու վերջում, երբ ինձ ընտրեցին, ես մասնակցեցի նկարահանումներին: Ճիշտն ասած՝ մտածում էի, եթե Գալկինին տեսնեմ իրական կյանքում, կուշաթափվեմ, որովհետև իրեն շատ եմ սիրում, բաց չէ, լավ էլ տեղս կանգուն մնացի)): Այնտեղ ինձ համար կոստյում կարեցին, ես այն հագա ու անցա իմ ելույթին:

Կրկեսային ակրոբատիկայի էքստրիմ ժանրում մեր փոքրիկի ելույթը ոչ միայն զարմացրել ու հիացրել էր հաղորդման կազմակերպիչներին, այլ նաև գրանցել էր աննախադեպ դիտումների քանակ, քանի որ ո՛չ Արսենից առաջ և ո՛չ էլ նրանից հետո ոչ մի երեխա այս ժանրում երբեք հանդես չէր եկել այս հաղորդման շրջանակներում:

- Երբ արդեն պետք է սկսվեր նկարահանումը, ինչի՞ մասին էիր մտածում։

- Միայն լավ ելույթ ունենալու մասին էի մտածում: Շատ էի հուզվում, ուզում էի, որ լավ լինի ելույթս, որովհետև պապաս նայում էր ինձ դահլիճում նստած: Ելույթից հետո էլ մտածում էի՝ լավ չի ստացվել, բայց պապաս ասաց, որ ամեն ինչ լավ էր, ու միայն այդ ժամանակ հանգստացա:

Արսենի համար հոր կարծիքն ամենահեղինակավորն է, որովհետև հենց հայրն էլ նրա ուսուցիչն է: Բանն այն է, որ Արսենի ողջ ընտանիքն է կրկեսային արվեստով զբաղվում, ընտանիքն ունի սեփական շրջիկ կրկես, ու ինչպես Արսենի ծնողները, այնպես էլ ավագ քույրերը կրկեսային դերասաններ են: Արսենի հայրը՝ առյուծներ վարժեցնող Անդրեյ Մանուչարյանը, Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված, մայրը՝ Մարինա Մանուչարյանը, օդային ակրոբատ է: Ներկայումս Գուկովո քաղաքում ապրող այս հայ ընտանիքում բոլոր երեխաները ծնվել ու մեծացել են ՌԴ-ում, սակայն հայերեն փայլուն խոսում ու հասկանում են, որովհետև, ինչպես Արսենի քույրը՝ Աննան է նշում, մեծացել են հայկական ավանդույթներով ու հայեցի. «Հայրենիքի հետ մեր կապը շատ ամուր է, անընդհատ գալիս-գնում ենք, ծնողներս մեզ միշտ էլ ասել են, որ մեր հայրենիքը Հայաստանն է»:

- Ընկերներ ունե՞ս Հայաստանում, Արսեն։

- Իհարկե, ունեմ, շատ ընկերներ ունեմ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում: Դպրոցում էլ շատ ընկերներ ունեմ, չնայած շատ է լինում, որ դասերին չեմ հաճախում, որովհետև ներկայացումներով շրջում ենք: Բայց լավ եմ սովորում, որովհետև ուսուցիչների հետ անհատական պարապմունքների եմ հաճախում:

- Դպրոցում ինչպե՞ս արձագանքեցին քո հեռուստաելույթին։

- Օ՜, շատ ուրախ էին: Հաջորդ օրը տնօրենն ինձ իր մոտ կանչեց ու պատվոգիր տվեց: «Վերջին զանգին» էլ պիտի ամբողջ դպրոցին ինձ ներկայացնեն)):

- Արսեն, արդեն մեծ տղա ես, ասում ես, որ շուտով տասը տարեկան ես լինելու: Ապագայի հետ կապված պլաններիդ մասին կպատմե՞ս մեզ:

- Ապագայիս պլանը կրկեսի տնօրեն դառնալն է: Պապայիս էլ եմ ասել այդ մասին, ու հիմա նա գիտի, որ ես ուզում եմ իր պաշտոնում լինել: Ես ակրոբատիկայով եմ զբաղվում, բայց որ ճիշտն ասեմ, պապայիս աշխատանքն էլ է դուրս շատ գալիս: Կուզեմ նաև պապայիս պես առյուծներ վարժեցնող դառնալ:

- Գալկինին ասել ես, որ աշխատավարձ ես ստանում: Կպատմե՞ս՝ ինչի վրա ես ծախսում այն:

- Հավաքում եմ, ու ինձ համար մի լավ բան եմ գնում: Վերջին անգամ ավելի հզոր սկուտեր եմ գնել, դրանից առաջ հեռախոս եմ գնել ինձ համար: Մամայիս ու քույրիկներիս համար էլ եմ նվերներ գնում: Բայց ուզում եմ ասել, որ ես միայն իմ աշխատավարձով չեմ գումար վաստակում: Ինձ հաճախ հրավիրում են տարբեր միջոցառումների ելույթ ունենալու: Այդ գումարներն էլ եմ հավաքում ու մի լավ բանի վրա ծախսում:

 

- Չիպս ու կոլա սիրու՞մ ես.

-Շատ հազվադեպ. չեմ սիրում

-Չե՞ս սիրում, թե՞ մայրիկն է արգելում

-Մաման ասում ա, որ վատնա, բայց ես էլ լավ գիտեմ, որ վատնա, դրա համար էլ մաման խորհուրդ չի տալիս:

-Իսկ ամենասիրելի ուտելիքդ ո՞րն է

-Ամենաշատը սիրում եմ խորոված, ու մեկ էլ սիրում եմ հավի սիրտ )):Ինչքան տան՝ կուտեմ: Լավ ուտելիքներ շատ եմ սիրում:

-Արսեն, տեսե՞լ ես՝ ինչ գեղեցիկ, մեծ կրկես են կառուցում մեր քաղաքում: Կցանկանայի՞ր ելույթ  ունենալ այդպիսի կրկեսում:

-Իհարկե, շատ գեղեցիկ կրկես են կառուցում, եթե բացվի ու ինձ հրավիրեն ելույթ ունենալ, անպայման կգամ, մեծ սիրով:

-Դու գիտե՞ս, որ Հայստանում քո ելույթից հետո իսկական աստղ ես դարձել. բոլորը, ովքեր քեզ տեսել են, սիրեցին քեզ ու հպարտանում են, որ քո նման տղա կա, ով հայերի պատիվը բարձր է պահում.

-Ես տեսա, որ համացանցում շատերը լավ բաներ են գրել իմ հասցեին: Շատ էի ուրախացել ու հիմա էլ հպարտ եմ, որ ինձանով ուրախանալու առիթ եմ տվել իմ սիրելիներին ու բոլոր հայերին:

Արսենին առջևում սպասվում են «Лучше всех!» հաղորդման նոր նկարահանումները, որոնց համար արսենը նոր համարներ է պատրաստում: Տաղանդավոր փոքրիկին բազում հաջողություններ մաղթելով, նշենք, որ հիացած ենք նրանով, նրա դատողություններով ու պահվածքով: իսկ մեր հրաշամանուկի հետագա հաջողություններին խոստանում ենք ևս անպայման անդրադառնալ:         

Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России