Թրամփը Մոսկվայի համար ցավալի Է համարել Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման օրը. NYT
Международные новостиՍիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը տհաճ իրադարձություն Է դարձել Ռուսաստանի համար, որը պաշտպանում Է Դամասկոսին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում այս կարծիքն Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Ես կարծում եմ, որ դա շատ ցավալի օր Է Ռուսաստանի համար, քանի որ նրանք (ռուսաստանցիները) կանգնած են միասին (Դամասկոսի հետ), իսկ այս դեպքում ամբողջ տեղեկատվությունը ցույց Է տալիս Է, որ դա արել Է Սիրիան»,- ասել Է նա:
«Ինչո՞ւ են նրանք դա արել, ո՞վ գիտե»,- հավելել Է նախագահը: «Դա Սիրիայում չպետք Է լիներ»,- նշել Է նա՝ չճշտելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել Է, որ Ռուսաստանի համար եկել Է ժամանակը մտածելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա պաշտպանության նպատակահարմարության շուրջը: Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքից ապրիլի 5-ին մեջբերում Է արել արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ապրիլի 4-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը» (The Syrian Observatory for Human Rights), հայտնել Է, որ Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված հարվածի հետեւանքով զոհվել Է 58 մարդ, այդ թվում՝ 11 երեխա: Կենտրոնը նշել Է, որ հարվածը կարող Էին հասցնել Սիրիայի կառավարական ուժերը, որոնք «թունավոր գազ» են կիրառել:
Ռուս եւ սիրիացի զինվորականները ժխտել են իրենց մասնակցությունը կատարվածին: Ավելի ուշ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ ապրիլի 4-ի ցերեկը Խան Շեյխունի արեւելյան ծայրամասերին հարվածը հասցրել Է սիրիական օդուժը: Ռուսաստանի տվյալներով՝ դրա հետեւանքով ոչնչացվել են այն արտադրամասերը, որտեղ զինյալներն արտադրում Էին թունավոր նյութերով զինամթերք, որը մատակարարվում Էր Իրաքին, ինչպես նաեւ կիրառվում Էր Հալեպում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: