Չիփսերից առաջացող հնարավոր վտանգները
LifestyleԲրիտանացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կարտոֆիլի չիփսերի կիրառումը կարող է անբեկանելի փոփոխություններ առաջացնել երեխայի ուղեղում: Հետազոտության արդյունքում ուսումնասիրվել է 3-4 տարեկան երեխաների ուղեղը: Պարզվում է, որ նրանց սննդակարգում չիփսեր եղել են ամեն օր: Գիտնականները վերլուծել են նրանց առողջական վիճակը եւ պարզել, որ նրանք նախկինի պես նախաձեռնող չեն, զգալի իջել է հիշողության որակը:
Պատճառը չիփսերում առկա ճարպերն են, որոնք խանգարում են մանկական ուղեղի ճիշտ կենսագործունեությանը: Ուղեղի համար հիմնական վտանգը ակրիլամիդի մեջ է: Այն մտնում է բոլոր չիփսերի բաղադրության մեջ, ոչ միայն մուտագեն է, այլեւ քաղցկեղածին:
Գիտնականները նաեւ խորհուրդ են տալիս չիփս չտալ հղի կանանց:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: