Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Սիրիային ավիահարվածներ հասցնելու հետեւանքների մասին
Международные новостиՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է «մտածի բացասական հետեւանքների մասին» Սիրիային հնարավոր ամերիկյան ավիահարվածներ հասցնելու դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռազմական գործողությունների սկսվելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի նրանց ուսերին, ովքեր նախաձեռնել են այդ կասկածելի եւ սարսափելի արշավը»,- հայտարարել Է Վլադիմիր Սաֆրոնովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի իրադրությանը նվիրված փակ նիստից հետո:
Ըստ BBC-ի՝ լրագրողների ճշտող հարցին, թե որոնք կարող են լինել բացասական հետեւանքները, Սաֆրոնովն ասել Է. «Նայեք Իրաքին, նայեք Լիբիային»: